Եթե Տիգրան Տեր-Մարգարյանը հեռացվի, մենք վայր կդնենք մեր լիազորությունները. Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ
Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։
«Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարըանն ընդգծել է, որ բռնությունը չի արդարացվում, բայց չգիտեմ․․. Մենք հայ մարդիկ ենք եւ յուրաքանչյուրս պահ կա, որ կարող ենք նաեւ չդիմանալ, այո, պետք է դիմանալ, պետք է սադրանքին չտրվել, պետք է սառնասրտորեն դիմանալ այդ ամեն ինչին, բայց եղածը` եղել է․․․․Իրենք եկան այդ նկարները կախեցին, դիմանալու չի էլի, եկեք ճիշտը խոսենք։
Հարցին, թե արդյոք Տեր-Մարգարյանը պե՞տք է ազատվի թաղապետի պաշտոնից, Ռոմիկ Մխիթարյանը պատասխանել է. «Ըստ իս՝ ոչ»:
«Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու` մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»,- ընդգծել է Մխիթարյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...