Ես ամենաչքաղաքականացված հոգևորականն եմ․ Աջապահյան

Ես ամենաչքաղաքականացված հոգևորականն եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:


Անդրադառնալով նրան, որ Էստոնիայում Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը Նիկոլ Փաշինյանին դիմելով դրական էր խոսել խաղաղության գործընթացը և ԵՄ-ին անդամակցելու ուղին ընտրելու մասին, Միքայել Սրբազանն ասաց.


«Իշխանականները ծափահարեցին նրան, չասացին՝ ստոպ, Սրբազան, քաղաքական հայտարարություններ մի արեք: Ուրախացան, ծափահարեցին, իրենց սրտի հոգևորականին գտան ի վերջո: Վազգեն Սրբազանը մեր եղբայրն է, 40 և ավելի տարիների մտերմություն ունենք, բարեկամություն ունենք, անցած ճանապարհ ունենք, վաստակ ունենք, սայթաքումներ ունենք: Բայց 2018 թիվը եղել է ջրբաժան, մեր քաղաքական հայացքները բաժանվել են:


Վազգեն Սրբազանը ճիշտ արեց, որ արտահայտվեց, որովհետև իրեն չեն ասի՝ «պարոն Միրզախանյան», չեն ասի «ստալինապաշտ տերտեր», չեն ասի «Կրեմլի գործակալ»: Մարդը ճիշտ որոշում կայացրեց: Ես էլ խելք ունենայի, այդպիսի բաներ կասեի, ինձ էլ չէին ասի՝ «պարոն Աջապահյանը», չէին ասի «քայլող անտեղյակություն», «Կրեմլի գործակալ» ու «ստալինապաշտ տերտեր»


Միքայել արքեպիսկոպոսի խոսքով՝ Եկեղեցին այսօրվա իշխանության նկատմամբ վերապահ կեցվածք ունի:


«Այո, այդ ողջույնի բովանդակության հետ ես էլ խնդիրներ ունեմ, բայց ես Մայրը Աթոռը չեմ։ Ես իմ մոտեցումը անձնապես էլ կասեի Վազգեն Սրբազանին, իսկ Նիկոլ Փաշինյանին ես չեմ բարևի, ձեռքը չեմ սեղմի, չեմ դիմավորի, իմ կեցվածքը սա է: Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելուց հրաժարվելու առաջին հոգևորականը եղել եմ ես՝ 2020-ի դեկտեմբերի 7-ին: Ես ասել եմ՝ ինքը իմ վարչապետը չէ, և ես իր ձեռքը սեղմելու անհրաժեշտություն չունեմ»,- հայտարարեց նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն