Ես ամբողջ կյանքում կմտածեմ այս մասին․ Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր գոլի մասին, որը չեղարկվել էր խաղից դուրս իրավիճակի պատճառով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը, որում իր թիմը ոչ-ոքի գրանցեց «Բարսելոնայի» հետ (3-3):
«Ես ամբողջ կյանքում կմտածեմ այս մասին՝ երկու կամ երեք սանտիմետր խաղից դուրս վիճակ… Մենք կարող էինք վճռական պահին առաջ լինել հաշվի մեջ։ Բայց մենք պետք է բարձր պահենք գլուխներս և կենտրոնանանք պատասխան հանդիպման վրա, հուսով ենք, որ կցուցադրենք նույն մակարդակի հանդիպում, ինչ այսօր։Մենք հոգնածություն ենք զգում, բայց հանդերձարանում հասկանում ենք, որ պետք է վերջին անգամ փորձենք խուսափել զղջումներից։ Մենք բոլորս քրտնաջան աշխատում ենք՝ ցանկանալով հասնել դրական արդյունքի։

Պատասխան հանդիպմանը, ո՞վ գիտի, գուցե ավելի շատ հնարավորություններ ունենանք հարձակման գծում կամ գնդակի վերահսկման մեջ։ «Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք նույնպես թույլ չենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկե մեդալներ են նվաճել՝ Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկությա...
Էդուարդ Սպերցյանի բացառիկ ռեկորդը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ռուբին»-ի հետ հանդիպմանը գոլ խփելով՝ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը...
Մխիթարյանն ու թիմակիցները ժամանեցին Մյունխեն
Մյունխենում՝ «Ալիանց Արենա» մարզադաշտում մայիսի 31-ին տեղի կունենա 2025 թվականի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտ...
Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ. մանրամասներ
Խառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ:Մայիսի 2-ին Դուբայում կկայանա KC54 մրցաշարը, որ...