Ոսկե մեդալներ են նվաճել՝ Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը, հավաքելով 14.466 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթի խաղարկությունում:
Նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր: Քանի որ Մանուկյանը հաղթել է 6 փուլերից 3-ում` հայ մարմնամարզիկը դառնում է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող: Աշխարհի գավաթի փուլերը 6-ն են, բայց Հայաստանի ընտրանին մասնակցել է 5-ին:
Հավելենք՝ որ Համլետ Մանուկյան 17 տարեկան է:
Նմանատիպ հոդվածներ
Ես ամբողջ կյանքում կմտածեմ այս մասին․ Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր գոլի մասին, որը չեղարկվել էր խաղից դուրս իրավիճակի պատճառով Չեմպիոններ...
Էդուարդ Սպերցյանի բացառիկ ռեկորդը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ռուբին»-ի հետ հանդիպմանը գոլ խփելով՝ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը...
Մխիթարյանն ու թիմակիցները ժամանեցին Մյունխեն
Մյունխենում՝ «Ալիանց Արենա» մարզադաշտում մայիսի 31-ին տեղի կունենա 2025 թվականի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտ...
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Արթուր Դավթյ...