30 տարվա դադարից հետո՝ առաջին չվերթը Ռուսաստանի և Աբխազիայի միջև
Մայիսի 1-ին վերսկսվել է ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Աբխազիայի Հանրապետության միջև, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այսօրվանից 30 տարվա դադարից հետո վերսկսվում է ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Աբխազիայի միջև, առաջին չվերթը կիրականացնի «ՅՈՒՎՏ Աէրո» ավիաընկերությունը, «Վնուկովո» օդանավակայանից։ Վնուկովո-Սուխում չվերթի ուղևորներին կներկայացվի ռուս և աբխազացի հայտնի արտիստների մասնակցությամբ համերգային ծրագիր՝ նվիրված բարեկամությանը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին: Ժամանելուն պես հյուրերին կդիմավորեն աբխազական մշակույթի ներկայացուցիչներ, ազգային տարազներով երիտասարդներ և երեխաներ»,- գրում է պարբերականը։
Հավելենք՝ Սուխումիի օդանավակայանը չէր գործում 1990-ականների պատերազմից ի վեր, որի արդյունքում Թբիլիսին կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի նկատմամբ։ Աբխազիայի ղեկավարությունը բազմիցս ծրագրել է վերականգնել օդանավակայանը։ 2023 թվականի հոկտեմբերին այն վերակառուցման համաձայնագիր է կնքել ռուսական «Ենթակառուցվածքային զարգացում» ընկերության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...