Ուկրաինայի ԶՈՒ-ի հանցագործությունները շարունակում ենք արձանագրել․ ՏԱՍՍ
Կուրսկի շրջանի ավելի քան 280 բնակիչ զոհվել է, 430-ը հիվանդանոցներ են տեղափոխվել 2024 թվականի օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման սկզբից ի վեր ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել Է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հինշտեյնը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ օգոստոսից Կուրսկի մարզում վնաս է հասցվել 791 մարդու առողջությանը, նրանցից 288-ը մահացել են, 430-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Եվ այդ սարսափելի թվերը, ավաղ, սպառիչ չեն. զոհված խաղաղ բնակիչների ոչ բոլոր մարմիններն են հաջողվել դուրս բերել սահմանամերձ տարածքից»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ Կուրսկի շրջանի ազատագրումից հետո ռազմական քննիչները շարունակում են արձանագրել Ուկրաինայի զինված ուժերի հանցագործությունները, արդեն հարուցվել է 479 քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայաց...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժ...