ՌԴ-ը ռմբակոծել է Ուկրաինան․ կան տուժածներ և զոհեր
Անցած գիշերվա ընթացքում ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային ավելի քան 100 անօդաչու թռչող սարքով: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա մանրամասնել է, որ այս շաբաթվա ընթացքում ՌԴ-ն կիրառել է 375 հարվածային անօթաչու, որից 190-ը՝ Շահեդ-ներ:
«Խարկովում հարվածների հետևանքով վիրավորվել է 45 մարդ, այդ թվում 2 երեխա։ Դնեպրում, ցավոք, 1 մարդ զոհվել է: Դոբրոպոլյեում դրանք հարվածել են շենքին, վնասվել են ավտոբուսներ և մեքենաներ»,- գրել է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ամբողջ առավոտ թռչել Ուկրաինայի երկնքում։
«Եվ այսպես, ամեն օր: Մեզ անհրաժեշտ են հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ մեր ժողովրդին պաշտպանելու համար, ինչը անհնարին կդարձնի Ռուսաստանի կողմից նախաձեռնվող օդային ահաբեկչությունը», - նշել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...