Պակիստանի նախազգուշացումը Հնդկաստանին
Պակիստանը հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է իր դեմ ռազմական գործողություններ սկսել 24-36 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը, գրում է Новой газеты Европа-ն։
«Իսլամաբադը հավաստի տեղեկատվություն ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ ձեռնարկել Պակիստանի դեմ առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ չհիմնավորված և շինծու մեղադրանքների պատրվակով»,- ասել է նախարարը։
Պաշտոնյան նախազգուշացրել է, որ ցանկացած նման ռազմական արկածախնդրության Հնդկաստանի կողմից կտրվի վճռական և վստահ պատասխան:
«Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հակամարտության սրման և դրա հետևանքների պատասխանատվությունը բացառապես Հնդկաստանի վրա է»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք՝ ապրիլի 22 -ին զինված անձինք կրակ են բացել Քաշմիրի հնդկական հատվածում մի խումբ զբոսաշրջիկների ուղղությամբ: Զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 17-ը ։
Այս ֆոնին Իսլամաբադի և Նյու Դելիի հարաբերությունները սկսել են վատթարանալ։ Երկու կողմերն էլ իրենց քաղաքացիներին հրահանգել են լքել միմյանց տարածքները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...