Կեղծվում և նսեմացվում է Խորհրդային միության դերը․ Պուտին
Ռուսաստանն այսօր կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների կեղծման լուրջ մարտահրավերների առջև, կարևոր է դիմակայել ռասիզմի, նեոնացիզմի, ռուսատյացության և այլ կործանարար գաղափարախոսությունների տարածմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այսօր, երբ մենք բախվում ենք լուրջ մարտահրավերների, երբ շահադիտական քաղաքական շահերի համար վերանայվում, կեղծվում են 20-րդ դարի ամենադաժան պատերազմի արդյունքները, նսեմացվում է Խորհրդային միության դերը հաղթանակի հասնելու գործում, կարևոր է համախմբված լինել անցած պատերազմի մասին ճշմարտությունը պաշտպանելու հարցում», - ընդգծել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիմակայել ռասիզմի, նեոնացիզմի, ռուսատյացության, հակասեմիտիզմի, այլ կործանարար գաղափարախոսությունների ցանկացած ձևերի տարածմանը:
«Դա մեր պարտքն է վետերանների և ապագա սերունդների առջև։ Ամուր հիմք՝ ժողովուրդների միջև անվտանգ և արդար խաղաղության, իրավահավասար, գործընկերային հարաբերությունների կառուցման համար», - նշել է պետության ղեկավարը:
Պուտինը նաև հավելել է, որ այս տարի Ռուսաստանը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։
«Այն թանկ է բոլոր նրանց համար, ովքեր պահպանում են հաղթողների սերնդի անմահ սխրանքի, նացիզմը ջախջախած, իրենց հայրենիքը պաշտպանած և Եվրոպայի ժողովուրդներին ստրկացումից փրկած իրական, իսկական հերոսների սուրբ հիշատակը», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...