Բժիշկը մանրամասներ է հայտնել Արթուր Չախոյանի առողջական վիճակի մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը հայտնում է՝ հիմնական հետազոտությունները ավարտված են, կան որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում:


«Եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով: Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի»,- նշում է Պետրոս Մանուկյանը:


Հիշեցնենք՝ օրվա առաջին կեսին ակտիվիստ Արթուր Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից պատասխան պահանջելու` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու առումով։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստի աչքի հատվածում արյան զեղում էր եղել, ոտքի վնասվածք նույնպես ստացել է։ Չախոյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել։