Այդ դեպքում Ամերիկան չի պահպանի Եվրոպայի անվտանգությունը․ Ուոլց
33 տրիլիոն դոլար պետական պարտքով Ամերիկան ի վիճակի չէ պահպանել եվրոպական անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը, գրում է Tsargrad-ը։
«ԱՄՆ-ի գոյություն ունեցող պետական պարտքի դեպքում, որը կազմում է 33 տրլն դոլար, ամերիկյան կառավարությունը չի կարող շարունակել ֆինանսավորել եվրոպական անվտանգությունը»,- ասել է նա:
Բացի այդ, Ուոլցը նշել է Նորվեգիայի և Ֆինլանդիայի ջանքերը՝ ուղղված պաշտպանական ծախսերի ավելացմանը: Միևնույն ժամանակ, քննադատել Է Իսպանիային, Կանադային և Իտալիային իր պաշտպանության մեջ ոչ բավարար ֆինանսական ներդրումների համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այլ երկրների առաջնորդները ստիպված կլինեն «մեծ գումարներ» վճարել մաքսատուրքերը վերացնելու համար, որոնք ԱՄՆ-ն սահմանել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը վերացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...