ԱՀ-ն ներկայացուցչության շենքը գրավադրված չէ. Երիցյան
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։
Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտացածին են ու ոչ իրական։
Իհարկե, ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցները նշում էին, որ Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։
Հավելենք, որ Auroranews-ը ևս կապ էր հաստատել Արցախի տեղեկատվական շտաբի հետ, լուրի իսկությունը ճշտելու համար, ի պատասխան մեր հարցին նշեցին՝ «Չենք մեկնաբանում»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...