Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 


Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել: 


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այս պահին Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատարերի ինքնությունը: 


Մանրամասներ ճշտելու համար Auroranews-ը կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանություն։ 


«Ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։


Պայթյունի հետևանքով 3 մեքենա է վնասվել և երկու արևային պանել։ Պատճառը հայտնի չէ։ Ըստ ահազանգի՝ տուժածներ չկան»,-ասացին գերատեսչությունից: