Ֆրանսիայում չեն նեղվում այդ փաստից․ Պեսկով
Տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիայում չեն նեղվում լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիայում չեն նեղվում նախագահ Պուտինի հայտարարությունները լսելուց, ցավոք սրտի։ Հենց նախագահ Պուտինն է բազմիցս կրկնել, որ Ռուսաստանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցային գործընթացի մեկնարկին։ Մենք դեռ չենք լսել Կիևի պատասխանը», - ասել Է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մակրոնի հայտարարությունը հաստատում է, որ Եվրոպայում դեռ նախընտրում են կողմնորոշվել պատերազմի շարունակման հարցում:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարել էր, որ ինքը ԱՄՆ-ին համոզել է, որպեսզի Ռուսաստանին ստիպեն ընդունել այդ հրադադարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...