Դրանք դատարկ սպառնալիքներ չեն․ Կանադայի վարչապետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է «կոտրել» կանադացիներին, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դառնալ Կանադայի տերը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինչպես ես ամիսներ շարունակ զգուշացրել եմ, Ամերիկան ուզում է մեր հողը, մեր ջուրը, մեր պաշարները, մեր երկիրը և դրանք դատարկ սպառնալիքներ չեն։ Նախագահ Թրամփը փորձում է «կոտրել» մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեր տերը դառնալ: Դա երբեք, չի լինի։ Բայց մենք նաև պետք է գիտակցենք այն իրողությունը, որ մեր աշխարհը հիմնովին փոխվել է»,- ասել է նա:
Նա խոստացել է, այնուամենայնիվ, հանդիպել Թրամփի հետ՝ չնայած ճգնաժամին և փորձել հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։
«Պետք է պատրաստվել վատագույնին, ոչ թե հուսալ որ լավ կլինի։ Երբ ես նստեմ նախագահ Թրամփի հետ, դա կլինի երկու ինքնիշխան պետությունների միջև ապագա տնտեսական և ռազմավարական հարաբերությունների քննարկում», - ընդգծել է Կանադայի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...