Վատիկանը նախապատրաստվում է նոր Հռոմի պապի ընտրությանը
Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է այցելուների համար՝ նախապատրաստվելու կոնկլավին, որի շրջանակում բարձրաստիճան հոգևորականները կընտրեն նոր Հռոմի պապ, այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Կոնկլավը, որն ավանդաբար անցկացվում է Սիքստինյան կապելլայում, ամենայն հավանականությամբ կսկսվի մայիսի 5-10-ը։ Մինչ այդ, անհրաժեշտ է մատուռը պատրաստել կարդինալների համար, որոնք կընտրեն նոր պոնտիֆիկոսին։ Մասնավորապես, պետք է տեղադրվի ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու համար քվեարկության ընթացքը, եթե ծուխը լինի սև, կնշանակի՝ Պապ դեռ ընտրված չէ, իսկ սպիտակի կավետի նոր Պապի ընտրությունը:
Հայտնի չէ, թե երբ Սիքստինյան կապելլան կրկին կբացի իր դռները զբոսաշրջիկների առաջ, քանի որ կոնկլավը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի պոնտիֆիկոս ընտրելու համար:
Հավելենք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Պոնտիֆիկոսի հիշատակը հարգելու էր եկել մոտ 400 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...