Ուկրաինայի նախկին նախագահը դատապարտվեց ազատազրկման
Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ դասալքություն հրահրելու և պետական սահմանով ապօրինի փոխադրումներ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով գլխավոր դատախազությանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանը վճիռ է կայացրել նաև Պետական անվտանգության վարչության պետի նախկին տեղակալի նկատմամբ:
«Դատախազները դատարանում ապացուցել են, որ 2014 թվականի փետրվարի 23-ին Ուկրաինայի նախկին նախագահը, համագործակցելով նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի և ՌԴ ներկայացուցիչների հետ, օդային ճանապարհով ապօրինի հատել է Ուկրաինայի պետական սահմանը և կազմակերպել իր մերձավոր շրջապատից և զինվորական անձնակազմի առնվազն 20 հոգու տեղափոխությունը։
Նրանք ՌԴ ԶՈւ օդաչուի հսկողության տակ գտնվող ռուսական երեք ռազմական ուղղաթիռներով օդ են բարձրացել Դոնեցկի մարզի Մանգուշի շրջանի Ուրզուֆ գյուղի ծայրամասից՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան։
Հետագայում նախկին նախագահը ՌԴ ԶՈւ աջակցությամբ որոշում է կայացրել վերջնականապես լքել Ուկրաինան։ Գտնվելով Սևաստոպոլի Կազաչյա ծոցի տարածքում գտնվող ՌԴ Սևծովյան նավատորմի զորամասի տարածքում, նա դրդել է Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության վարչության զինծառայողներին, որոնք ապահովում էին նրա անձնական անվտանգությունը, լքել Ուկրաինան և մեկնել Ռուսաստան» ,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...