Թրամփը հիասթափված է Պուտինից և Զելենսկուց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լիակատար հրադադար է պահանջում։ Սակայն դա բարդ է, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, գրում է The New York Times-ը։
«Նախագահն ցանկանում է հասնել մշտական հրադադարի։ Նա հիասթափված է երկու երկրների առաջնորդներից, քանի որ նա ձգտում է հասնել մշտական հրադադարի», -ասել է Լևիթը։
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է ժամանակավոր հրադադարի մասին։
«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ մշտական հրադադար է ցանկանում։ Նախևառաջ՝ դադարեցնել սպանությունները, դադարեցնել արյունահեղությունը, և չնայած նա լավատեսորեն է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, նա նաև իրատես է», - նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Ըստ նրա՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը ցույց է տալիս, որ նա մեծ ջանքեր և ժամանակ է ներդնում հրադադարի համար։ Քանի որ Թրամփը ցանկանում է լինել խաղաղության նախագահը, ինչպես որ եղել է իր առաջին ժամկետում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...