Նա լկտիաբար փորձում է Թրամփին թելադրել․ Արաղչի
Թեհրանը բավականաչափ ուժեղ է, որպեսզի կանխի ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների սասանմանն ուղղված Իսրայելի ցանկացած արտաքին քաղաքական միջոցառում, ինչպես նաև Թել Ավիվի գործողությունները, որոնք ուղղված են Վաշինգտոնի հետ Թեհրանի գործարքի դեմ: Այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին X սոցցանցում:
«Իսրայելի երևակայություններն այն մասին, որ նա կարող է թելադրել, թե ինչ անի Իրանը, այնքան հեռու են իրականությունից, որ դժվար թե պատասխանի արժանի լինեն։ Սակայն զարմանալի է, թե որքան լկտիաբար է Նեթանյահուն այժմ թելադրում, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններում։
Իրանը բավականաչափ ուժեղ է և վստահ է իր ուժերի վրա, որպեսզի կանխի արտաքին խաղացողների կողմից Իրանի արտաքին քաղաքականությունը սաբոտաժի ենթարկելու կամ Իսլամական Հանրապետությանը իրենց մտացածը թելադրելու ցանկացած փորձ: Մենք կարող ենք միայն հուսալ, որ մեր ամերիկացի գործընկերները նույնպիսի տոկունություն կցուցաբերեն», - ասել է Արաղչին։
Հավելենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանը չպետք է հնարավորություն ունենա հարստացնել ուրանը, իսկ նրա ամբողջ միջուկային ենթակառուցվածքը պետք է ապամոնտաժվի:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...