Նա ավելի դաժան մեթոդներով է վարվում․ Զախարովա
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության նոր շրջանները համարում են իբր իրենց տարածքը, սակայն Կիևի այսպես կոչված գրոհայինները ավելի դաժան հանցագործություններով են աչքի ընկել, քան ցանկացած օկուպացիոն իշխանությունների գործողությունները, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Կիևը վարվում է ավելի դաժան մեթոդներով, ինչպես նաև քաղաքացիական բնակչության հետ իրեն ավելի վատ է պահում, քան ցանկացած օկուպացիոն վարչակազմ»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Կիևի զինյալների համար սովորական պրակտիկա են դարձել խաղաղ քաղաքացիների խոշտանգումներն ու մահապատիժները, իսկ վայրագությունները հաճախ տեսագրվել են։
«Խոսքը ոչ թե եզակի միջադեպերի, այլ Կիևի այսպես կոչված գրոհայինների կողմից խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության համակարգային պրակտիկայի մասին է», - նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...