Մենք ունենք երկու պայման, այդ հարցի շուրջ․ Լավրով
Ռուսաստանը Ուկրաինայի չեզոք արտադաշինքային կարգավիճակը և այնտեղ նացիստական ռեժիմի կառավարման հետևանքների հաղթահարումը համարում է ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ երկու պայման, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Ելնում ենք նրանից, որ Կիևի՝ ՆԱՏՕ չանդամակցելը, նրա կողմից իր չեզոք և արտադաշինքային կարգավիճակի հաստատումը՝ համաձայն 1990 թվականի Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագրի, ուկրաինական ճգնաժամի վերջնական և Ռուսաստանի անվտանգության շահերից բխող կարգավորման երկու հիմքերից մեկն է։
Երկրորդը Կիևում 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում ձևավորված նեոնացիստական ռեժիմի կառավարման հետևանքների հաղթահարումն է, ներառյալ ամբողջ ռուսաց լեզվի, ԶԼՄ-ների, մշակույթի, ավանդույթների, կանոնական Ուղղափառության օրենսդրական և ֆիզիկական բնաջնջմանն ուղղված նրա գործողությունները», - ասել է Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...