Իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում. Քոչարյան
Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք՝ կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել: Այս մասին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»,- ասել նա:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Վեհափառը` հայ գերիների վերադարձման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերի մասին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրը...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինա...
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի...