Վեհափառը` հայ գերիների վերադարձման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերի մասին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։
Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։
Նորին Սրբությունը նշել է, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք է հայտնել վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։
Կաթողիկոսը նաև եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին Սրբություն Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին գոհունակությամբ անդրադարձել է Հայաստան իր պաշտոնական այցի արդյունքերին:
Վերջինս կարևորել է քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման և պատմության ընթացքում ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։
Նախագահը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Կավելաշվիլին հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Մայր Տաճար, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և երկու երկրների դեսպանները:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկ...
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի...
Պուտինը պատրաստ է Կիևի հետ բանակցել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուս...