Նա խոստացավ դա անել. Էստոնիայի նախագահը՝ Թրամփի հետ զրույցի մասին
Թրամփի հետ խոսել ենք Ուկրաինայում խաղաղության գործընթացի մասին և նրան հրավիրել եմ այցելել Էստոնիա։ Այս մասին ERR-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, որը Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ նստած էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ կողքին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո Կարիսը զրուցել է Թրամփի հետ։
«Ես նրան հարցրի, թե ինչպես է ընթանում խաղաղության գործընթացը և խնդրեցի անել ամեն ինչ, որպեսզի գործընթացը շարունակվի, և ԱՄՆ-ն չհրաժարվի (միջնորդի իր դերից): Նա խոստացավ դա անել և ասաց, որ մենք բավականին մոտ ենք որոշմանը, քանի որ նա հենց նոր հանդիպել է Զելենսկու հետ: Իհարկե, ես նրան շատ չհարցրի այն մասին, թե ինչ տվեց այս հանդիպումը», - ասել է Էստոնիայի նախագահը:
Նա հավելել է. «Մենք նաև խոսեցինք այն մասին, որ նա կարող է այցելել Էստոնիա, և նա ինձ հրավիրեց Վաշինգտոն: Մենք նաև խոսեցինք տրանսատլանտյան հարաբերությունների մասին, այն մասին, թե որքան կարևոր են դրանք մեզ երկուսի համար՝ ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան տեսանկյունից: Նախագահ Թրամփը համաձայն է: Այսպիսով, մենք պետք է մտածենք, թե ինչպես բարելավել այս հարաբերությունները: Մենք, իհարկե, այնտեղ չհամաձայնեցրինք ամսաթվերի շուրջ, բայց այդ հրավերները պաշտոնական էին», - ասել է նա։
Նա նաև զրուցել է Հայաստանի նախագահի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...