Վլադիմիր Զելենսկու խոստովանությունը՝ ԱՄՆ-ից ստացած օգնության մասին
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենք և այլ օգնություն՝ առնվազն 105 միլիարդ դոլար արժողությամբ, թեև, ավելի վաղ, նա նշել էր ավելի փոքր գումար, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ես ունեմ իմ սեփական ներքին աուդիտը, և իմ երկիրը շատ հստակ է փաստում, թե որքան օգնություն է տրվել: Պարզապես գիտեք, որ մենք ունեինք 104-105 միլիարդ դոլար: Այդ գումարի մեծ մասը զենքի տեսքով էր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Միաժամանակ, Զելենսկին չի պարզաբանել, թե ինչու է այս տարվա փետրվարին ասել, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է ընդամենը 76 միլիարդ դոլար։
Հավելենք՝ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կիսում է ԱՄՆ-ի հետ այն ամենը, ինչ սովորել է ռազմական գործողություններ իրականացնելու և զենք մշակելու մասին։ Նա նաև հույս ունի «ավելի արդյունավետ հանդիպումներ» ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թեև, նրանց վերջին հանդիպումը Սպիտակ տանը ավարտվել է վիճաբանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բար...
Նպատակը՝ վարորդների զգոնությունը բարձրացնելն է
ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են դեռևս 2022 թվականի...