Պեսկովը մեկնաբանել է Ուիթքոֆի այցը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ուղերձները հասցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հակառակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա մաքոքային դիվանագիտություն է, այո՛, սրանք միջնորդական ծառայություններ են, որոնք մատուցվում են Միացյալ Նահանգների կողմից: Իհարկե, նա հատուկ դեսպանորդ է», – նշել է Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի միջև Ուիթքոֆի միջոցով հաղորդագրությունների փոխանցման վերաբերյալ տված մեկնաբանության մեջ։
Նա բացատրել է, որ այս ձևաչափն օգտագործվում է, քանի որ անձնական զրույցի ժամանակ «միշտ ավելի հեշտ է ներկայացնել բոլոր նրբությունները»։
«Ուիթքոֆի հետ շփումը շատ ժամանակ է պահանջում, մի քանի ժամ։ Սա լավ հնարավորություն է մեր դիրքորոշումը ամերիկյան կողմին փոխանցելու համար», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...