Փալոունը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» եզրույթը չկիրառելու համար
Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ անդարադառնալով այն փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել՝ 1915-ի իրադարձությունները որակելով որպես «Մեծ Եղեռն»:
«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», - գրել է Փալոունը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915թ. սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար: Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բար...
Նպատակը՝ վարորդների զգոնությունը բարձրացնելն է
ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են դեռևս 2022 թվականի...