Մենք վճռական ենք. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում անուղղակի բանակցություններում տեսնել ԱՄՆ-ի արդար և իրատեսական համաձայնության պատրաստակամությունը գործարք կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Մուսկատ՝ մասնակցելու իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին, որն անցկացվում է Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։
«Մենք վճռական ենք պաշտպանելու ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի ժողովրդի օրինական և արդար իրավունքները, և միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել մեր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու համար:
Մեզ համար առաջնահերթություն է Իրանի ժողովրդի դեմ ապօրինի և անմարդկային պատժամիջոցների օբյեկտիվ և արագ դադարեցումը։ Մնում է տեսնել, թե մյուս կողմը որքանով է լուրջ և պատրա՞ստ է գալ արդար և իրատեսական համաձայնության»,- ասել է Էսմայիլ Բաղային։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...