Գլխավոր դատախազը` Վարդան Ղուկասյանի դեմ վարույթների մասին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«2 տարբեր վարույթներ կան»,- հստակեցրեց Վարդապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հարցին, թե հիմա շատերը փորձում են Վարդան Ղուկասյանի շուրջ պտտվող իրավական գործընթացները կապել նրա՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու հանգամանքի հետ։
Նշենք, որ ապրիլի 1-ին էլ հայտնի դարձավ, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնված ձայնագրությունում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր. Արուսյակ Ջուլհակյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետակա...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...