
Ղրիմը անցել է ռուսներին, և այն հանձնեց Օբաման․ Թրամփ

Ղրիմը կմնա Ռուսաստանին, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է: Այս մասին Time ամսագրին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դե, Ղրիմը անցել է ռուսներին։ Այն նրանց է փոխանցել Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես։ Նրանք՝ ռուսները, շատ տարիներ առաջ այնտեղ ունեին սուզանավեր։ Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց այն տվել է Օբաման, Թրամփը չի տվել: Արդյոք իմ նախագահության ժամանակ կվերցնեի՞ն, ինչպես Օբամայից: Ո՛չ, դա չէր լինի։ Ղրիմը, եթե ես լինեի նախագահ, չէին վերցնի», - ասել է ԱՄՆ նախագահը:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ԱՄՆ նախագահի համար ընդունելի է, որ Ղրիմն ու գրավված մյուս 4 շրջանները մնան ՌԴ-ին վերջնական համաձայնագրի շրջանակում, Թրամփն ասել է, որ Ղրիմը մնալու է ՌԴ-ին:
«Զելենսկին դա հասկանում է, և բոլորն են հասկանում, որ այն վաղուց նրանցն է», - ասել է ԱՄՆ նախագահը: