Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին դիմավորել են «Զվարթնոցում»
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին, Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերին: Ծանրորդները Երևան ժամանեցին Քիշնև-Վիենա-Երևան չվերթով կեսգիշերն անց 03:45-ին:
Չեմպիոններին և մեդալակիներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Եվրոպայի չեմպիոն, արդեն նախկին ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ծանրորդների ծնողները, ընկերներ, երկրպագուներ:
«Զվարթնոցի» օդանավակայանում հավաքված երկրպագուների մեծ մասը դրոշներով, ծաղկեփնջերով, փուչիկներով և պաստառներով սպասում էին կանանց հավաքականի անդամներին, մեդալակիրներին:
Ծանրորդներին սպասասրահում դիմավորեցին առանց զուռնա-դհոլի, դափնիների, փոխարենը՝ ծափերով և ծաղիկներով, որոնք մարզիկներին հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 10 մեդալ՝ երկու ոսկի, 6 արծաթ և երկու բրոնզ:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) եւ Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):
Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն առանձին թիմային հաշվարկներում գրավել են առաջին տեղը: Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 3-րդն է։
Տեսանյութը՝ News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։Մհեր Օհանյանը (71 կգ) դարձել է Ս...
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մաս...
Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիր...
«Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկ...