Ես համաձայն եմ, մենք այսօր բավարար զենք չունենք. Զելենսկի
Ղրիմը կմնա Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է, ոչ թե իմը, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է։ Ժամանակավորապես օկուպացված տարածքները, ցավոք, ժամանակավորապես օկուպացված են», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել «զենքի սպառնալիքով», և դրա արդյունքները «ոչ ոք չի ճանաչի»։
«Ես համաձայն եմ նրա հետ, որ մենք այսօր բավարար զենք չունենք, զենք, ոչ թե մարդիկ… Ասել, որ մենք բանակ չունենք, ճիշտ չէ։ Ես համաձայն եմ, որ Ուկրաինան բավարար զենք չունի Ղրիմի վրա զենքի ուժով վերահսկողությունը վերականգնելու համար», - ասել է Ուկրաիանայի նախագահը:
Նա հավելել է, որ տարածքային հարցերի քննարկումները պետք է տեղի ունենան միայն լիակատար հրադադարից հետո։ Աշխարհն ունի պատժամիջոցներ, տնտեսական և դիվանագիտական հնարավորություններ դրա համար։
«Այսպիսին է մեր տեսլականը՝ ԱՄՆ առաջարկների վերաբերյալ։ Մենք պատասխանում ենք, որ լիակատար, անվերապահ հրադադարը հնարավորություն է տալիս խոսել ամեն ինչի մասին։ Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով, այս ձևաչափով ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց միայն այն բանից հետո, երբ իրական ազդանշան լինի, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Նման ազդանշանը լիակատար, անվերապահ հրադադարն է», - եզրափակել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...