Երանի եմ տալիս այն ՀՀ-ին ու Արցախին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք. Թովմասյան
Քաղաքացիների մեծ մասը, այդ թվում՝ նաև ես, ովքեր համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, հիմա երանի ենք տալիս մեր մերժած ժամանակներին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Այո՛, ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, երանի եմ տալիս, այն Արցախին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, երանի եմ տալիս այն կոռուպցիոն համակարգին, որը կար Սերժ Սարգսյանի օրոք, կհետևեք իմ ելույթներին ու կտեսնեք՝ այնպիսի կոռուպցիոն գործարքներ, որոնք հիմա են տեղի ունենում, Սերժ Սարգսյանի ու որևէ իշխանության օրոք եղե՞լ են, թե՞ ոչ»,- նշել է նա։
Թովմասյանի խոսքով՝ այսօր հասարակության 70 տոկոսն անտարբեր է, քաղաքական պրոցեսների նկատմամբ կա տոտալ անվստահություն։
«Իսկ ակտիվ 30 տոկոսն ընդդիմադիր է»,- հավելել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր. Արուսյակ Ջուլհակյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետակա...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...