Չինաստանը կչեղարկի մաքսատուրքերը․Reuters
Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքներ ազատել 125% մաքսատուրքից և արդեն առաջին քայլերն է ձեռնարկում այս պլանի իրականացման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Չինաստանի առևտրի նախարարությանն առընթեր աշխատանքային խումբը ներկայումս կազմում է ապրանքների ցուցակները, որոնք կարող են ազատվել մաքսատուրքերից, և կոչ է անում ընկերություններին՝ ներկայացնել իրենց սեփական առաջարկները:
Հավելենք, որ սոցցանցերում ակտիվորեն շրջանառվել է 131 կատեգորիայի ապրանքների ցանկ, որոնք կարող են ազատվել տուրքերից։ Դրանց թվում կարելի է տեսնել պատվաստանյութեր, քիմիական նյութեր և ինքնաթիռների շարժիչներ։ Այնուամենայնիվ, այս ցուցակի իսկության հաստատում չկա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բար...
Նպատակը՝ վարորդների զգոնությունը բարձրացնելն է
ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են դեռևս 2022 թվականի...