Թրամփը պատրաստ է ճանաչել ՌԴ վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ. CNN
CNN-ը հայտնում է, որ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել ճանաչելու Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ՝ որպես ԱՄՆ-ի առաջարկի մաս Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։
Կիևից այս հարցի վերաբերյալ անմիջական մեկնաբանություն առայժմ չի ստացվել։
CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկը ներառում է նաև հաշտության գծով հրադադարի հաստատում։ Ծրագիրը քննարկվել է հինգշաբթի՝ Փարիզում, եվրոպացիների և ուկրաինացիների հետ, ինչպես նաև ներկայացվել է Ռուսաստանի Դաշնությանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում։
Նույն աղբյուրի համաձայն՝ ծրագրի որոշ մանրամասներ դեռ պետք է հստակեցվեն, և ԱՄՆ-ը նախատեսում է հաջորդ շաբաթ Լոնդոնում շարունակել աշխատանքը եվրոպացիների և ուկրաինացիների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանր...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ազգային...