Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն. Թրամփ
Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Ուկրաինայի հարցով շատ կարևոր հանդիպումներ են լինելու։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ցանկանում ենք արագ ավարտել այս պատերազմը: Կարծում եմ՝ առաջընթաց ենք գրանցել, կտեսնենք, թե ինչ կլինի: Առաջիկա մի քանի օրերին շատ կարևոր հանդիպումներ են լինելու»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի բանակցություններից, քանի որ համաձայնություն ձեռք կբերվի։
«Կարծում եմ՝ գործարք կկնքենք: Դա հիանալի կլինի, կարող եք այս մասին հարցնել երկու շաբաթից»,- ասել է նա՝ պատասխանել է բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու հեռանկարների մասին հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...