Սեղանների մոտ ճոռոմ բառեր ասել, բայց իրական կյանքում կանանց ենթարկել բռնություն․ Միրզոյան
Հայաստանում կանանց նկատմամբ կա խտրականություն, վաղուց ժամանակն է, որ շատ բարձրաձայն այս մասին խոստովանենք, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ասեմ ավելին, շատ ավելի վատ՝ Հայաստանում կանանց նկատմամբ կա բռնություն ու կա ընտանեկան բռնություն»,- նշել է Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ սովորաբար, ընդուված է ասել, որ բռնություն կա մարզերում, բայց ինքը ստորագրում է վարչապետի բառերի տակ՝ դա կա նաև Երևանում։
«Մեր հասարակությունում կան թեմաներ, որոնց շուրջ սեղանների մոտ ընդունված է ճոռոմ բառեր ասել ու կենացներ խմել, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ»,- հավելել է Միրզոյանը
Նա ընդգծեց՝ պետք է անողոք պայքար մղել ընտանեկան բռնության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....