Պեսկովն ասել է՝ ՌԴ-ն ինչպես է մտադիր հասնել իր նպատակներին
Ռուսաստանը մտադիր է իր նպատակներին հասնել խաղաղ կամ ռազմական ճանապարհով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին։ Մենք կհասնենք դրանց՝ լինի խաղաղ, թե ռազմական ճանապարհով», – ասել է նա ամսագրի թղթակից Էն Նիվայի հետ զրույցում։
Նրա խոսքով, «բոլոր ռազմական վերլուծաբանները նշում են, որ ճակատում դինամիկան զարգացել է հօգուտ Ռուսաստանի»։
«Ռազմի դաշտում նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին»,- ընդգծել է Պեսկովը և հավելել է, որ կան մի շարք պայմաններ ամբողջական հրադադարի համար, ինչպես առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...