Մետրոյի «Երիտասարդական» կայարանը անվանափոխելու առաջարկ է ներկայացվել
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ Է ներկայացվել քաղաքապետարան։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են անվանի մտավորականներ, ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ հաշվի առնելով հարևանությամբ տեղադրված Իսահակյանի արձանն ու հոբելյանական տարին` քաղաքապետարանը հարցը քննարկի: Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան։ Կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է»,- ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....