Մենք թույլ չենք տա դա անել. Թրամփ
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կխանգարի ՀԱՄԱՍ-ին որեւէ դեր խաղալ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։ «Մենք ՀԱՄԱՍ-ին թույլ չենք տա դա անել»,- ասել է Թրամփը։
«Եվ մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ, բայց մենք մեծ առաջընթացի ենք հասել Մերձավոր Արեւելքում»,- ընդգծել է նա։
«Այդ հատուկ օրվա՝ (2023թ.) հոկտեմբերի 7-ի իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։
«Դա երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Բայց մենք կկանգնեցնենք այդ իրավիճակը»,- ամփոփել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ը մեր ազգային հի...