Ինչո՞ւ դրա համար չէին պայքարում տարիներ առաջ, երբ այն հանձնվեց. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան, այս առումով խոսելու ոչինչ չկա։ Այս հայտարարությունը վնաս է հասցնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, քանի որ Ղրիմը կորցրել է շատ տարիներ առաջ՝ նախագահ Բարաք Օբամայի օրոք և սա նույնիսկ քննարկման թեմա չէ։
Զելենսկիին ոչ ոք չի խնդրում, որ Ղրիմը ճանաչի որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի։ Զելենսկու նման հայտարարություններն են, որ այս պատերազմն այդքան դժվար է լուծվում: Նա պարծենալու բան չունի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է:
«Առանց խաղաքարտերի մնացած մարդը կարող է խաղաղություն հաստատել կամ պայքարել ևս 3 տարի, մինչև կորցնի ամբողջ երկիրը: Ես կապ չունեմ Ռուսաստանի հետ, բայց կապ ունեմ շաբաթական միջինը հինգ հազար ռուս և ուկրաինացի զինվորներին փրկելու ցանկության հետ, որոնք առանց պատճառի են մահանում»,-ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...