Քաղաքականություն

Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Inesa Sukiasyan 161 դիտում
Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել: Իհարկե, ես արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրություն ընդունելիս կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը»,-նշեց նա:


Փաշինյանը նաև հավելեց, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկասելի է, անբեկանելի է, անքննելի է և ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250