Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ նոր սկանդալի կենտրոնում. ուսանողների քաշքշուկից մինչև ձերբակալություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը հերթական սկանդալային բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:
«Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է. հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջեւ բռնկված, մեղմ ասած, կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։
Ականատեսների փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տեւական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլեւ բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել։
Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար։
Եվ այստեղ ամենացավալին այն է, որ այս ամբողջ անկարգության պատասխանատու դեմքը Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Լեւոն Սարգսյանն է։ Վերջինս ի զորու չէ ֆակուլտետում ապահովելու տարրական կարգապահություն, կանխարգելելու ուսանողների միջեւ աճող լարվածությունը եւ ստեղծելու առողջ միջավայր»:
Նմանատիպ հոդվածներ
Լոնդոնի Տաուերում ակտիվիստները կրեմով են լցրել Բրիտանական կայսրության թագը ցուցադրող վիտրինան
BBC-ի և տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը կազմակերպել է Take Back Power խմբավորումը, որը պահանջում է Մեծ Բրիտ...
Հետախուզվողը ձերբակալվել է չվերթի հաշվառումից հետո
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 2․30-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հե...
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում. մանրամասներ
2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է քննչակա...
Մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը
60 տարեկանում մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով դերասանի...