ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի 7.1-ին հոդվածը նախատեսում է Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները:
Ըստ նրա՝ եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարում է իրավախախտում ՀՀ տարածքում, ապա նա նույնականացվում է և իր կողմից կատարված վարչական տուգանքի մասով ծանուցում է ստանում ու հնարավորություն ունենում վարչական տուգանքը վճարել և մարել սահմանին: Ներկայում նման հնարավորություն առկա չէ այն պարագայում, երբ օտարերկրացին նման իրավախախտում կատարում է ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով:
Հիմնական զեկուցողը հայտնեց՝ առաջարկվող փոփոխությունն առնչվում է հենց այս դրույթին:
«Առաջարկում ենք՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան եւս ծանուցվեն, և նա տուգանքը կարողանա վճարել և մարել սահմանին»,- ասաց Ղազարյանը:
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան կխնայի մոտ 90.000.000 դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբեր...
1 օրում բացահայտվել է 138 հանցագործություն. մանրամասներ
Հանրապետությունում դեկտեմբերի 2-3-ը բացահայտվել է 138 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտն...
Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին
Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվե...