ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ, որն առաջարկում է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP)։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջերս նշվել է C5+1 տարածաշրջանային դիվանագիտական հարթակի 10-ամյակը։
«Վաշինգտոնում C5+1 հանդիպումների ժամանակ մենք ընդգծեցինք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանային համագործակցության և բարգավաճման հնարավորություններն ընդլայնելու համար: Մենք մտադիր ենք համատեղ աշխատել այդ հնարավորությունները մեծացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...