Հակամարտությունը կավարտվի, եթե այդ պայմանը կատարվի. Կրեմլ
Ուկրաինական զորքերի դուրսբերումը Ռուսաստանի կազմում գտնվող Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին մասին ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերն այդ չորս շրջաններից, ապա այո»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի, եթե այդ պայմանը կատարվի։
Նա նշել է, որ այդ շրջանները ամրագրված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ՝ որպես դրա անբաժանելի մասեր։ Պեսկովը նշել է նաև, որ ներկայում այդ շրջանների որոշ տարածքներ դեռ օկուպացված են Կիևի ռեժիմի կողմից։
«Հանրաքվեների արդյունքում այդ տարածքներն ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության վարչական սահմաններում, մեր տեսանկյունից դա և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իրավիճակ է»,-ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...