Մամիջանյանի արձագանքը՝ Վահագն Ալեքսանյանի ելույթին
Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Վահագն Ալեքսանյանն Ազգային Ժողովի ամբիոնից քիչ առաջ հերթական սուտը խոսեց ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի բովանդակության մասին։
Տեղադրում եմ դեռեւս 2010 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հերքումը. (հղումը՝ մեկնաբանություններում)
«Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:
Սա էլ հեռախոսազրույցների բովանդակության մասին.
«ԱՄՆ փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին»:
Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են։ Ձեզ մեկ է Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն՝ ջահերով երթի վերաբերյալ խոսակցությունների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ու...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։«Հայաստանը դուրս չի եկել,...