ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ բաց սահմանների անհրաժեշտության մասին
Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի աջակցությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը՝ ուղղված մարդկանց, ապրանքների և ծառայությունների անխափան տեղաշարժի ապահովմանը:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ խթանելու հավասար և ոչ խտրական փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...