Դաշնակցությունն է եղել այն ուժը, որը օգնել է երիտթուրքերին գալ իշխանության. Ալեքսանյան
Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, երբ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես քո առաջնահերթությունն է, այսինքն գնում ես, ասում ես՝ ճանաչեք ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի առաջնահերթությունների շարքում չէ:
«Հիմա, օրինակ, մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպման, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ, մեզ ի՞նչ զենք կծախեք, հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Հետո, երբ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք՝ մեզ ի՞նչ զենք կծախեք, հարգելի հնդիկ գործընկերներ»:
Նա հավաստիացրել է, որ ՀՀ իշխանությունները կարծում են, որ ցեղասպանությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի:
«Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրենք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը սփյուռքում հայտարարել է, դեռ պետք է տեսնենք՝ ինչպես է տեղի ունեցել ցեղասպանությունը, զոհերի թվի հաշվարկից էր խոսում իշխանությունը, Վահագն Ալեքսանյանն նշել է. «Օրինակ դուք չեք ուզո՞ւմ մենք հասկանանք, թե ոնց է տեղի ունեցել ցեղասպանությունը: Օրինակ պետք է հասկանալ՝ երիտթուրքերը ոնց եկան իշխանության, Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանություն կատարելուց անմիջապես առաջ: Այո, Դաշնակցությունը եղել է երիտթուրքերի կոալիցիոն գործընկերը: ՀՅԴ-ն է եղել հայերի ներսում այն ուժը, որը օգնել, աջակցել է երիտթուրքերին գալ իշխանության»:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ա...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...