ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկ է անելու. WP
Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները վաղը Լոնդոնում կհանդիպեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար առաջարկներ, որոնք կարող են Կիևի սրտով չլինել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները Լոնդոնում անցկացվելիք հանդիպման ժամանակ կբախվեն ԱՄՆ-ի՝ արագ փոփոխվող առաջարկին՝ ճանաչելու Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը և խաղաղության համաձայնագրի շրջանակում սառեցնել ճակատային գծերը:
Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեն ապահովել անվտանգության երաշխիքներ և վերակառուցման ծրագրեր պատերազմի մեջ գտնվող երկրի համար՝ նման տարածքային զիջումների դիմաց: Անցած շաբաթ Փարիզում Ուկրաինային ներկայացված ԱՄՆ-ի առաջարկները ներառում են Վաշինգտոնի կողմից Ղրիմը որպես ռուսական տարածք պաշտոնապես ճանաչելը և, ի վերջո, ապագա գործարքի շրջանակում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ըստ խնդրին ծանոթ երեք անձանց: Դրա դիմաց Մոսկվան կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականն ասել է, որ ամերիկյան առաջարկները ներառում են որոշ գաղափարներ, որոնց հետ Կիևը համաձայն է, իսկ որոշների հետ՝ ոչ։ Արևմտյան պաշտոնյան հայտնել է, որ Ուկրաինայի վրա ճնշումների չափն «ապշեցուցիչ է»:
Քանի որ բանակցությունները թափ են հավաքում, և ԱՄՆ պաշտոնյաները սպառնում են հեռանալ մի քանի օրվա ընթացքում, Կիևի վրա ճնշումը մեծանում է: Ակնկալվում է, որ ֆրանսիացի, բրիտանացի և գերմանացի բանակցողները, որոնք սերտորեն ներգրավված են եղել բանակցություններում, կպնդեն Ուկրաինայի դիրքորոշումը՝ կոչ անելով ցանկացած գործարք ներառել անվտանգության երաշխիքներ և հետպատերազմյան վերակառուցման ծրագրեր, որոնք, հնարավոր է, մասամբ վճարվեն ռուսական սառեցված ակտիվների հաշվին:
Նշենք, որ Զելենսկի հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...